Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրերը շարունակվում է

27.05.2011

ՀՀ բնապահպանության նախարարության եւ գերմանական KFW բանկի կողմից ««Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված լավագույն բիզնես-ծրագրերի մրցույթի հաղթողները նախօրեին արժանացան պարգեւների եւ սերտիֆիկատների։
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Շիկահող» պետարգելոցի վարչական շենքում։ Հայտարարված մրցույթն իրականացվող ծրագրի «Մրցույթ/մրցանակ» բաղադրիչ կազմող նախապատրաստական փուլի շարունակությունն է, որին մասնակցել է ծրագրում ընդգրկված 5 գյուղական համայնքների' Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ներքին Հանդի եւ Ծավի 51 բնակիչ ու ներկայացրել ազդեցության գոտու տնտեսական զարգացմանը միտված իր գաղափարները։ Ներկայացված 51 ծրագրերից հաղթող է ճանաչվել 25-ը։ Սյունիքի մարզից հաղթողները պարգեւատրվեցին նվերներով։ Պետարգելոցին նվիրեցին ժամանակակից հեռադիտակներ։ Նվերներից անմասն չմնացին երեխաները։ Ծավի մանկապարտեզի սաները ծրագրի պատասխանատուների կողմից ստացան բազմաթիվ խաղալիքներ, իսկ նշված 5 համայնքների դպրոցների գրադարաններին պատկերազարդ գրքեր հանձնեց «SEF» կազմակերպությունը։
Ապրիլին «Մրցույթ/մրցանակ» բաղադրիչի շրջանակներում Շիկահողի ենթաշրջանի դպրոցների բոլոր 107 աշակերտները մասնակցել են ծրագրի կողմից անցկացված նկարչական մրցույթին։ Լավագույն 13 աշխատանքների հեղինակները պարգեւատրվել են արժեքավոր մրցանակներով, յուրաքանչյուր մասնակից ստացել է անհատական նվերներ, իսկ մասնակից 5 դպրոցներին տրամադրվել են տարբեր դիդակտիկ նյութեր եւ գույք։ Հավելենք, որ 4 մլն եվրո արժողության ծրագրի իրականացման համար առաջարկվող 5 տարիների ընթացքում Շիկահողի ենթաշրջանն անհրաժեշտ աջակցություն կստանա UNESCO-ի ստանդարտներով «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի շրջանակներում միջազգային ճանաչում ստանալու համար՝ որպես եզակի բնական արժեքներ պարունակող տարածք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30