Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգեւներ Արցախյան ազատամարտի մասնակիցներին
29.05.2011
Հանրապետության տոնի առթիվ մայիսի 27-ին Գորիսի քաղաքապետարանի եւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճներում տեղի ունեցան Արցախյան ազատամարտիկների ու թիկունքային աշխատանքների ակտիվ մասնակիցների պարգեւատրման արարողություններ։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով, թվով 70 սյունեցի արժանացել են «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» եւ «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալների։
«Մայիսի 28-ը շրջադարձային է հայ ժողովրդի համար։ Այդ օրը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է։ Եվ պատահական չէ, որ հենց այս առիթով են պարգեւատրվում Արցախյան պատերազմի մերօրյա հերոսները», - հանդիսությանը իր շնորհավորանքի խոսքում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Իր մարտական ընկերներին ողջույնի եւ շնորհավորանքի խոսքեր ասաց նաեւ ծնունդով կապանցի, Արցախյան պատերազմի մասնակից գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։
Պարգեւատրման հանդիսությունները Գորիսում եւ Կապանում ավարտվեցին համերգային ծրագրերով։