Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Գեւորգյանն ու Ա. Ալամը Գորիսի տարածաշրջանում ծանոթացան ՀԲ աջակցությամբ իրականացված ծրագրերին

31.05.2011

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն այսօր եղան Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոնում, ծանոթացան պայմաններին եւ հնարավորություններին։
Կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի "Առողջապահական համակարգի արդիականացում" ծրագրի շրջանակում, հագեցվել բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով։ Տարեսկզբից հաստատությունն արդեն որակյալ բուժծառայություններ է մատուցում քաղաքի եւ տարածաշրջանի բնակչությանը։ Հյուրերին տեղեկացվեց, որ նախկինի համեմատ էապես կրճատվել է մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմողների թիվը, ինչը դժվարություններ էր ստեղծում հեռավոր մարզի բնակիչների համար։ Բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2.9 մլն դոլար։
Հյուրերն այցելեցին նաեւ Գորիսի պետական համալսարան, հանդիպեցին դասախոսական կազմի եւ ուսանողների հետ։ Նախկինում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը 2006թ-ից արդեն գործում է որպես առանձին համալսարան։
Պատվիրակությանը ներկայացվեց համալսարանի պատմությունը, զարգացման հեռանկարները։ Նշվեց, որ նախկին 2-3 մասնագիտությունների փոխարեն ներկայումս բուհն ունի 11 մասնագիտություն եւ շուրջ 2000 ուսանող։
Այցի ավարտին ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը եղան Տաթեւում։ Տեղում ներկայացվեցին "Տաթեւի վերածնունդ" ծրագրի հեռանկարները, նշվեց, որ ծրագրի իրականացումը բնակչության համար երկարատեւ զարգացման հնարավորություններ է ստեղծելու` ներգրավելով ներդրումներ, ստեղծելով նոր աշխատատեղեր։ Նրանք ծանոթացան նաեւ Հալիձորից Սատանի կամուրջ տանող ճանապարհի վիճակին, որը վերակառուցվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ։
 

                                                    Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36