Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2011

Սիրելի երեխաներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ ու պայծառ տոնի առթիվ։ Տոն, որ համայն մարդկության համար խորհրդանշում է խաղաղություն, երջանկություն եւ հույս ապագայի հանդեպ։
Յուրաքանչյուր երկրի ապագան երեխաներն են։ Մեր բոլոր որոշումների ու գործողությունների առանցքում մենք նկատի ունենք ձեզ` սիրելի երեխաներ։ Մարզում ապրող երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ստեղծումը մեր առաջնահերթ խնդիրներից է։
Մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի ձեր մանկությունը լինի ուրախ ու երջանիկ, որպեսզի դուք ապրեք խաղաղ ու հզոր հայրենիքում, առողջ ու ապահով։
Թանկագիններս, կրկին շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում անամպ երկինք, խինդ ու բերկրանք, թող ձեր հոգիներում միշտ վառվեն պայծառ լույսեր ու իրականան բոլոր երազանքները։
Մաղթում եմ, որ մանկության ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը հարատեւեն, իսկ հաջողությունը ուղեկցի ձեզ միշտ եւ ամենուր։
 

                                                                                     ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02