Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկտահարությունից տուժել են մարզի մի շարք ցանքատարածքներ ու պտղատու այգիներ

09.06.2011

Հունիսի 8-ի երեկոյան մոտ 30 րոպե տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի այգիներին ու ցանքատարածություններին։ Կարկուտին փոխարինել է հորդառատ անձրեւը, որը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր։ Հասցված վնասի չափերը հաշվարկելու նպատակով գյուղում ստեղծվել է հանձնաժողով, որի կողմից կազմված ակտի համաձայն' վնասվել են համայնքի այգիները եւ բանջարանաբոստանային կուլտուրաները։
Հունիսի 9-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սիսիանում հանդիպել է վերջին օրերին կարկտահարությունից տուժած մարզի համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Կայացած խորհրդակցությունից հետո մարզի գյուղատնտեսների խումբը եղել է տուժած համայնքներում եւ տեղում ծանոթացել աղետի հասցրած վնասներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56