Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանի տարածաշրջանում նվազել է նպաստառու ընտանիքների թիվը

14.06.2011

Ընթացիկ տարում Կապանի տարածաշրջանի նպաստառուների թիվը կրճատվել է 100-ով, ինչն արդյունք է տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից ընտանեկան նպաստների համակարգում կատարված փոփոխությունների։ Մասնավորապես' նոր կարգի համաձայն' ընտանեկան նպաստը նշանակվում է' ըստ փաստացի հաշվառման վայրի։ Այդ պատճառով նախկինում նպաստառու ընտանիքները, որոնք ապրում են վարձով կամ բարեկամների տանը, զրկվել են նպաստից։ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության տվյալներով' հունիսի 1-ի դրությամբ տարածաշրջանում նպաստ է ստանում 1125 ընտանիք։ Փաստագրման գործընթացը ծառայությունում շարունակվում է։ Մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի չափը պետության կողմից սահմանվել է 18 հազար դրամ։ Կապանի տարածաշրջանում այս տարիքային խմբի երեխաների թիվը 443 է։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47