Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիս քաղաքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում

17.06.2011

Գորիս քաղաքն այսուհետ կունենա շուրջօրյա ջրամատակարարում։ Դա հնարավոր է դարձել Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ դեռեւս 2008թ-ից քաղաքում մեկնարկած երկու խոշոր ծրագրերի արդյունքում, որոնց շրջանակներում 760 մլն դրամով փոխվել է քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 40 տոկոսը, ինչը վերացրել է ջրի կորուստները։
Շուրջօրյա ջրամատակարարման անցնելու առիթով այսօր հանդիսավոր միջոցառում անցկացվեց Գորիսի Մխիթար Սպարապետի հրապարակում։ Այստեղ հավաքված գորիսեցիներին շնորհավորանքի խոսքեր ասացին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը։ Միջոցառումն ավարտվեց բացօթյա տոնական համերգով։
Ներկայում, դարձյալ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, նմանատիպ ծրագրեր են իրականացվում մարզկենտրոն Կապանում եւ Ագարակ քաղաքում. ավարտին մարզի այս քաղաքները եւս կունենան շուրջօրյա ջրամատակարարում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53