Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ

21.06.2011

Սյունյաց աշխարհի հարգելի բուժաշխատողներ
Ջերմորեն շնորհավորում եմ առողջապահության համակարգի աշխատողներիդ` Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ։
Սա լավագույն առիթ է պատշաճն մատուցելու ձեզ` ձեր նվիրումի, կատարած շնորհակալ եւ մարդասիրական աշխատանքի համար։ Դուք մշտապես գործ եք ունեցել ամենաթանկի` մարդու առողջության եւ կյանքի հետ, պատվով տարել ձեր խաչը։
Մեր երկրի համար ամենածանր ժամանակներում դուք միշտապես կանգնած եք եղել ժողովրդի կողքին, հավատարիմ մնացել Հիպոկրատի երդմանը, դժվարին պահերին հնարավոր դարձրել անհնարինը։
Մաղթում եմ առողջություն, հաջողություններ ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում, մասնագիտական վերելք եւ խաղաղ աշխատանք։
 

                                                           Հարգանքներով ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10