Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի դպրոցները կապահովվեն շախմատի մասնագետներով

22.06.2011

Մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը, Սյունիքի մարզային ենթակայության բոլոր 116 դպրոցներն ապահովված կլինեն «Շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչներով։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ' եկող ուսումնական տարում այն պարտադիր առարկա է դարձել հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում։
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի ու տարածքային կառավարման վարչությունների կողմից արվում է հնարավորը' համապատասխան մասնագետներ գտնելու համար։ Այս աշխատանքներին աջակցում է նաեւ Հայաստանի շախմատի մարզային ֆեդերացիան։ Մարզի տարածքում հավաքագրվել են շախմատի այն բոլոր մասնագետները, որոնք ունեն համապատասխան չափանիշներ ու ցանկություն դպրոցում առարկան ուսուցանելու համար։ Մարզի գյուղական համայնքների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել' գյուղացիներից ընտրել գոնե մեկ շախմատի մասնագետ, ով կարող է աշխատել դպրոցում։
Առարկան մարզում սիրված է, շախմատի լավ դպրոցներ կան Կապանում, Սիսիանում, Ագարակում։ Նախորդ ուսումնական տարիներին էլ մարզի դպրոցներում գործել են շախմատի խմբակներ, ուր հաճախել են զգալի թվով երեխաներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47