Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունեցի երեխաները կհանգստանան Հանքավանում
24.06.2011
Ինչպես ամեն տարի, այս ամռանը եւս սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների մինչեւ 14 տարին լրացած 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» ճամբարներում։
Մարզպետարանի աշխատակազմի կանանց, ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմվում է այդ երեխաների ցուցակները։ Քանի որ նրանք դպրոցահասակ են, այդ գործում համագործակցում են դպրոցների հետ։ Ցուցակներում ընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների այն երեխաները, որոնք իրոք ունեն այդ հանգստի կարիքը։ Ճամբարը կսկսվի հուլիսի 1-ից, կաշխատի երկու հերթափոխով, յուրաքանչյուրը' 20 օր տեւողությամբ։
Երեխաների ճամբար մեկնելու եւ վերադարձի ծախսերն այս տարի եւս հոգալու են մարզպետարանն ու քաղաքապետարանները։ Մարզի եւս 50 երեխաներ, որոնք ընդգրկված են Հայ օգնության ֆոնդի «Որբախնամ» ծրագրում, այս ամառ նույնպես կհանգստանան Վայոց ձորի Հերմոն գյուղի «Սիրանույշ» ճամբարում։