Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելությանը մասնակցեց 46 մարդ
27.06.2011
2011թ. հունիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 49 մարդ, մասնակցեց 46 -ը։
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 40, աշխատանքի տեղավորման` հինգ, մեկը` անձնական բնույթի խնդրով։
Դրամական օգնության համար դիմած 40 քաղաքացիների դիմումներին տրվեց դրական պատասխան։
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելության եկած 5 քաղաքացիներ վերցվեցին հաշվառման, եւ միջնորդություն կներկայացվի համապատասխան կազմակերպությունների։
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվեց անձնական բնույթի խնդրով դիմած քաղաքացու դիմումի վերաբերյալ կատարել լրացուցիչ ուսումնասիրություն եւ ներկայացնել առաջարկություն։