Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

28.06.2011

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մարդաշատ էր Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրը։ Արցախյան պատերազմում անհետ կորած կապանցի 18 ազատամարտիկների պատվին կանգնեցված խաչքարին ծաղիկներ դրեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները, զինվորականներ, դպրոցի տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բաղաբուրջի հուշահամալիրից հետո մասնակիցները եղան Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ մատուցվեց պատարագ եւ կատարվեց մոմավառության արարողություն։ Օրվա առիթով Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված էր համերգ' տեղական երաժշտական ստեղծագործական խմբերի եւ անհատ կատարողների մասնակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01