Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի եռօրյա այցը Սյունիքի մարզ

30.06.2011

Եռօրյա աշխատանքային այցով հունիսի 28-30-ը Սյունիքի մարզ է այցելել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի գլխավորած պատվիրակությունը։
Գորիսում պատվիրակությանը դիմավորեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Մարզպետի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է այցի նպատակը, քննարկվել են փոխադարձ համագործակցության ծրագրեր եւ հեռանկարներ։ Այնուհետեւ հյուրերը շրջայց են կատարել Տաթեւի ճոպանուղով, եղել Տաթեւի վանական համալիրում, այցելել Ա. Բակունցի տուն-թանգարան, «Հին Գորիս» բնակատեղիում ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին։
Այցի երկրորդ օրը պատվիրակությունը դեսպանի գլխավորությամբ եղել է Քաջարանում, ծաղկեպսակ դրել Հայրենական Մեծ պատերազմում զոհված ռուս օդաչուների հուշակոթողին, որից հետո այցելել Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամաս։ Դեսպանի հաջորդ կանգառը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որտեղից էլ վերադառնալով Կապան, մարզպետարանում հանդիպել է «Ռոսսիյանի» ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո պատվիրակությունը այցելել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց։
Աշխատանքային խորհրդակցությունից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով խորացված դասարաններ տեղծելու վերաբերյալ։ Ստորագրվել է նաեւ համաձայնագիր` ՌԴ արտաքին գործերի նախարարության անկախ պետությունների համագործակցության արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գործերով Դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության ու ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության վերաբերյալ։
Այցի երրորդ օրը ՌԴ դեսպանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ են դրել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում եւ մեկնել Սիսիանի տարածաշրջան, այցելել «Զորաց Քարեր» հնավայր-աստղադիտարան, որով եւ ավարտեն այցը Սյունիքի մարզ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22