Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում գրանցված գործազուրկների թիվը նվազել է

11.07.2011

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Սյունիքում գրանցված գործազուրկների թիվը 1571-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եթե 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ մարզում գործազուրկի կարգավիճակ ուներ 6689 մարդ, ապա 2011թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը 5118 է։ Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տեղեկատվության, այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով, մարզում աշխատանք է փնտրում 6923 մարդ, որից 2143-ը' Կապանի, 2678-ը' Գորիսի, 1421-ը' Սիսիանի եւ 681-ը' Մեղրիի տարածաշրջաններում։
Այս տարի մարզում մասնագիտական դասընթացներ է անցել 66 գործազուրկ։ Աշխատանքի տեղավորման մասնակի փոխհատուցման ծրագրից օգտվել է 23 քաղաքացի, անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրվել է 4 հոգու։ Մարզում գործազրկության նպաստ է ստանում 819 քաղաքացի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 15:02:03