Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները

16.07.2011

Սյունիքի մարզում' Կապանի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում, այս օրերին հաջողությամբ ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները, ինչին նպաստում են եղանակային պայմանները։ Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկացմամբ, խոտհունձի համար տեխնիկայի լուրջ խնդիր մարզում չկա։ Այս գործում համայնքներն իրար աջակցում են։ Օրինակ' Խնձորեսկում խոտհնձիչի կարիք է եղել, այն բերվել է Սիսիանից, եւ աշխատանքները կատարվել են։
Մարզում կարկտահարությունից խոտհարքները համարյա չեն տուժել։ Մեծ չափով վնաս է կրել միայն Կապանի տարածաշրջանի Ուժանիս գյուղը։ Մարզում առկա անասնագլխաքանակին համապատասխան անհրաժեշտ չափով կերի կուտակում կկատարվի։ Խոտի քանակությունը մարզում բավարար է այնքանով, որ նույնիսկ այս տարի որոշ անասնատերեր հրաժարվում են իրենց դաշտերից հավաքել ծղոտը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-12-04 11:44:41