Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը

17.07.2011

Հուլիսի 16-ի առավոտյան' ժամը 08։43 -ին, փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը։
Պետբյուջեի ֆինասավորմամբ դպրոցում ընթանում էին նորոգման աշխատանքներ։ Պատահարի պահին շենքում եղել են երկու բանվորներ, որոնք նորոգման նպատակով գույքի տեղափոխություն են կատարելիս եղել։ Բարեբախտաբար զոհեր եւ տուժողներ չեն եղել։ Շենքը փլվել է կենտրոնական մասում' դահլիճի կողմից' չորրորդ հարկից մինչեւ առաջին հարկը։ Շենքի հետին պատը, որտեղից եւ սկսվել է փլուզումը, տարիներ շարունակ եղել է վթարային, այս տարի պետք է նորոգվեր։
Շինաշխատանքների մեջ ներառված են նաեւ այդ պատի ամրացման աշխատանքները, սակայն շինարարությունը դեռ դրան չէր հասել։ Դպրոցի դահլիճը նորոգվել էր անցած տարի։ Շարքից դուրս է եկել դահլիճի ողջ գույքը, նաեւ այդ ուղղությամբ բոլոր դասասենյակների գույքը։
Դեպքի վայր է ժամանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քաղաքաշինության ոլորտի մարզային պատասխանատուների հետ։
Մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ժապավեններով մեկուսացվել է շենքը, արգելվել է մուտքը դպրոցի տարածք, փակվել է նաեւ դպրոցի հարակից փողոցը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-03 11:20:57