Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խնձորեսկում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը
27.07.2011
Պետբյուջեի միջոցներով Խնձորեսկում ընթանում են խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 35 մլն դրամ: Արդեն կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսը: Գյուղապետ Սերյոժա Հայրապետյանի հավաստմամբ`գյուղի ջրատարը վթարային վիճակում էր, այստեղ ջրի կորուստները կազմում էին ավելի քան 40 տոկոս: Վերջինիս կարծիքով տրամադրվելիք գումարը չի բավականացնի ամբողջ ցանցի նորացման համար, այդ պատճառով նախատեսել են միայն փոխել մայր գծերն ու բաժանարարները, տեղադրել ջրաչափեր: Նախկինում գյուղացիներին ջուրը հավասար չափով չէր բաշխվում, կլուծվի նաեւ այդ հարցը: Շնորհիվ կորուստների կրճատման եւ ջրաչափերի տեղադրման' նախկին 2-3 ժամվա փոխարեն գյուղի բոլոր 500 տնտեսությունները կապահովվեն օրական 22-ժամյա ջրամատակարարմամբ:
Խնձորեսկի ջրամատակարաման համակարգը համայնքային սեփականություն է, եւ մատակարարվող ջրի ախտահանման աշխատանքները կիրականացվեն գյուղապետարանի կողմից: Գյուղն ունի նաեւ ոռոգման ջուր, որը, գյուղապետի խոսքով, բավարարում է գյուղացիների 90 տոկոսի պահանջարկը: