Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերականգնվում է Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու փլուզված ճանապարհահատվածը

28.07.2011

Ընթացիկ ամսվա սկզբից մեկնարկել են Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Այգեձորի խաչմերուկից դեպի Վարդանիձորի համայնք տանող 300 մ-ոց ճանապարհահատվածի նորոգումը, որտեղ հունիսի 6-ին հողային խոշոր զանգվածի փլուզում էր տեղի ունեցել եւ փակել մայրուղին: Երթեւեկությունն ապահովելու նպատակով' Մեղրի գետի երկայնքով բացվել է շրջանցիկ ճանապարհ, որը, սակայն, անցնում է գրունտային ջրերի միջով եւ դժվարանցանելի է մեքենաների համար: Այդ պատճառով մինչ այսօր հիմնական կապն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ապահովվում է Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային ճանապարհով։ Ըստ ոլորտի պատասխանատուների` ճանապարհահատվածն արդեն մաքրվել է հողից, կառուցվել են պատնեշներ, մասնավորապես' տարբեր հարթությունների վրա 4 բերմաններ' հետագա փլուզումներից խուսափելու նպատակով: Ստորգետնյա ջրերի խնդիրը լուծելու նպատակով' տեղադրվելու է 120 գծամետր երկարության մետաղյա խողովակ, որը կփոքրացնի ջրերի հոսքը: Առաջիկայում կփոխվեն նաեւ Վարդանիձոր գյուղի ոռոգման ջրագծի վնասված խողովակները։ Նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչեւ օգոստոսի վերջը: Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 363-րդ կիլոմետրի վերականգնման համար կտրամադրվի 99 միլիոն 450 հազար դրամ' համաձայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կազմած նախագծի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47