Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսում քննարկվել է մարդահամարի անցկացման աշխատանքների ընթացքը

04.08.2011

Գորիս քաղաքում կայացավ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց նախապատրաստական և անցկացման աշխատանքերի ընթացքն ու համայնքների անելիքները:
Նիստում անդրադարձ եղավ մարդահամարի անցկացման կարևորությանը, համայնքներում հասցեների ճշգրտման խնդրին, քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր: Նշվեց, որ հիմնական միջոցառումներն ընթացքի մեջ են և բոլոր հարցերը ժամանակին լուծված կլինեն:
Հանդիպման ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը վստահեցրեց, որ մարզի բոլոր համայնքներում մարդահամարը կանցկացվի օրենքի պահանջին համապատասխան, ու կարվի ամեն ինչ, որ առաջադրված խնդիրները լուծվեն ժամանակին և բարձր մակարդակով: Մարզպետը կարևորեց նիստի անցկացումը` մարդահամարի արդյունավետ իրականացման տեսանկյունից` նշելով, որ համայնքների ղեկավարները հնարավորություն ունեն ոչ միայն իրազեկվելու նաև անկաշկանդ հարցադրումների միջոցով սատանալ սպառիչ պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39