Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

720 մլն դրամ` Սյունիքում ծրագրերի իրականացման համար

17.08.2011

Պետբյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքին տրամադրված 720 մլն դրամով մարզում ծրագրված է իրականացնել 12 ծրագիր, որից 4-ական Կապանի և Գորիսի, 2-ական' Մեղրիի և Սիսիանի տարածաշրջաններում: Ըստ մարզպետարանի քաղաքաշինության և տրանսպորտի բաժնի պետ Արշակ Ուստաբաշյանի տեղեկատվության` ծրագրերից 3-ը' Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղի դպրոցի տանիքի հիմնանորոգումը, Ագարակ և Սիսիան քաղաքների ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նորոգման աշխատանքները, արդեն ավարտվել են: Կապանում դեռևս ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի տանիքների ու քաղաքի երկրագիտական թանգարանի նորոգումն ու Ռաֆայել Մինասյան փողոցի ասֆալտապատումը:Սիսիան քաղաքում ընթանում է քաղաքի ջրային հայելիների սանիտարական մաքրումն ու բարեկարգումը: Իսկ Գորիսում իրականացվում են Խորենացի փողոցի և «Ավանգարդ» թաղամասի ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները, Արամ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի նորոգումը, Խնձորեսկում' գյուղի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը, Մեղրիում' քաղաքի մշակույթի տան տանիքի նորոգումը: Բոլոր ծրագրերը նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03