Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաջարանում մեկնարկեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը

18.08.2011

  Քաջարանում այսօր մեկնարկեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը, որը կտևի մինչև օգոստոսի 31-ը: Մրցաշարի կազմակերպիչը ՀՀ շախմատի ֆեդերացիան է, հովանավորը' «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:Երեկ քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ պետք է անցկացվեն խաղերը, տեղի ունեցավ մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը: Իր ողջույնի խոսքում Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը մասնավորապես ասաց.
“Պատիվ է մեզ համար, որ մրցաշարն անցկացվում է Սյունիքում' Քաջարանում, որտեղ միշտ էլ ընդգծված վերաբերմունք է եղել մարզաձևի նկատմամբ: Բարի երթ եմ մաղթում մրցաշարին, և թող հաղթի ուժեղագույնը»:
Այնուհետև մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը ներկայացրեց առաջնության կանոնները. մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով' 13 խաղափուլով, ՖԻԴԵ-ի շախմատային մրցաշարային կանոնների համաձայն: Մասնակիցներին կտրվի 90-ական րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև լրացուցիչ ևս 30 րոպե' մինչև պարտիայի ավարտը' յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան' սկսած առաջին քայլից: Նրա խոսքով' առաջնությունը շատ ներկայացուցչական է' 14 մասնակիցներից 6-ը միջազգային գրոսմայստերներ են, իսկ 5-ը' միջազգային վարպետներ:
Մրցաշարի 1-3-րդ տեղեր զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանալու մասնակցելու տղամարդկանց Հայաստանի 2012-ի թվականի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: 1-5-րդ տեղեր գրաված մասնակիցների համար նախատեսված են դրամական պարգևներ: Հաջող հանդես եկած շախմատիստները կարժանանան Կապանի և Քաջարանի քաղաքապետարանների կողմից նախատեսված անակնկալների: Մրցաշարի բացման հանդիսությունն ավարտվեց փոքրիկ համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53