Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻՄ ընտրություններ Արևիս համայնքում

21.08.2011

Օգոստոսի 21-ին Սիսիանի տարածաշրջանի Արևիս համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Քվեարկությանը մասնակցել է 42 քաղաքացի: Համայնքի ղեկավարի համար առաջադրված երկու թեկնածուներից գործող գյուղապետ, անկուսակցական Սասուն Սահակյանը հավաքել է 36 ձայն, իսկ մյուս թեկնածուն' անկուսակցական Միսակ Թևանյանը' 6 ձայն: Նախնական տվյալներով' Արևիսում վերընտրվել է գործող գյուղապետը:
Նույն օրն Արևիսում անցկացվել են նաև համայնքի ավագանու ընտրություններ, որի համար առաջադրվել էր 6 թեկնածու: Նրանցից ընտրվել է 5-ը: Մինչև տարեվերջ Սյունիքի ևս 5 գյուղական համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ' Չափնիում, Վաղատուրում և Աշոտավանում' համայնքի ղեկավարի, իսկ Նժդեհում և Ալվանքում' համայնքի ավագանու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36