Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում ցորենի բերքը գոհացուցիչ է

24.08.2011

Սյունիքում իրականացված 10 հազ. 127 հա ցորենի ցանքսից արդեն հնձվել է 7 հազ. հա-ը: Գորիսի ու Կապանի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է, իսկ Սիսիանի բարձրադիր գոտիներում այն դեռևս շարունակվում է: Սակայն, ինչպես վստահեցնում է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, այն ևս ժամանակին կավարտվի: Հացահատիկի միջին բերքատվությունը մարզում 1 հա-ից 25-26 ց Է, իսկ որոշ համայնքներում' մինչև 30-40 ց: Պատասխանատուների խոսքով, արդյունքները գոհացուցիչ են: Ցորենի լավ բերք են ստացել անգամ մարզի այն համայնքները, որոնք տուժել էին կարկուտից: Ըստ Սամվել Թանգյանի` անցած տարի Ռուսատանի Դաշնությունից հանրապետություն ներկրված ցորենի էլիտար սերմացուից մարզին տրամադրվել է 318 տ, որից լավ բերք են ստացել: Գարնանացանի 1100 հա-ի համար ևս մարզ էր ներկրվել էլիտար սերմացու' կատարված ցանքսից 500 հա արդեն հնձվել է և միջին բերքատվությունն այստեղ 1 հա-ից 23-24 ց է կազմել: Բացի մարզ ներկրված սերմացուից, այս տարի տեղական ֆերմերների կողմից արտադրված 105 տ սերմացու ևս ցանվել է, որից ևս լավ բերք է ստացվել: Ընդհանուր առմամբ 420 տ սերմացու է բաշխվել 15 հա ավելի վարելահող ունեցող մարզի գյուղացիական տնտեսություններին: Ըստ նախապես կնքված պայմանագրերի, սերմացուի ետ վերադարձի գործընթացն արդեն մարզում սկսված է: Լաբորատորիաներում ստուգվում են ստացված բերքի նմուշները, ուսումնասիրվում ու պարկավորվում են' գալիք աշնանացանի համար գյուղացիներին կրկին բաշխելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10