Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում կաթի իրացման խնդիր չկա
26.08.2011
Սյունիքում պարբերաբար իրականցվող հաշվառումները ցույց են տալիս, որ այս տարի մարզում աճել է անասնագլխաքանակը, դրան զուգահեռ նաև' կաթի արտադրությունը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսված է մարզում կաթի արտադրությունը հասցնել 57 հազ. տ-ի և կաթի մթերման խնդիր մարզում չկա: Այսօր Սյունիքում գործում են կաթի վերամշակման 12 մեծ ու փոքր արտադրամասեր, որոնցից 5-ը' միայն Սիսիանի տարածաշրջանում: Մարզից որոշակի քանակությամբ կաթ է գնում նաև "Աշտարակ կաթ" ընկերությունը, իսկ Սյունիքում արտադրված կաթնամթերքի զգալի մասը սպառվում է մայրաքաղաքում: