Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը

29.08.2011

Օգոստոսի 29-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում  կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Մարզի հանրակրթական համակարգի 2010-2011 ուստարվա արդյունքների և 2011-2012-ի խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը:
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները և համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Ելույթներով հանդես եկան մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները:
Ամփոփելով խորհրդակցությունը մարզպետ Ս. Խաչատրյանը կարևորեց սերունդների կրթության ու դաստիարակության գործում մարզի կրթական հաստատությունների տնօրենների ու մանկավարժների աշխատանքը, մասնավորապես նշեց, որ ուսուցիչն այն մարդն է, ով դասարան մտնելով մոռանում է, թե ինչ է իրեն պարտք հայրենիքը`  ավելի շատ մտահոգ լինելով իր հայրենիքի ապագայով:
Մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ հոբելյանական տարեդարձին, նշելով, որ գալիքի համար հաստատուն հիմքեր ստեղծելը բոլորիս պարտքն է, ինչի համար  անձնվեր աշխատանքով պետք է արժևորել անցած ուղին: 
Իր խոսքում մարզպետը նշեց, որ  ակնհայտ է` մեր պետությունը քայլ առ քայլ առաջընթաց է ապրում և հեռու չէ այն օրը, որ դպրոցները կապահովվեն անհրաժեշտ նյութերով: Տեղյակ եմ, որ կան բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, դրանց մի մասը լուծում կստանան ընթացիկ ուսումնական տարում: Նոր ուսումնական տարում Ձեզ հաջողություն եմ մաղթում և բեղմանվոր աշխատանք: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02