Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում "Լրագիր" էլեկտրոնային կայքում 29/08/2011թ "Կապանում բացվեց ռուսական դպրոց" հրապարակման վերաբերյալ

29.08.2011

Վերջերս հանրապետական առանձին լրատվամիջոցներով վերստին սկսվեց չարչրկվել Կապանում "ռուսական դպրոց", "ռուսական գիմնազիա" բացելու մասին իրականության հետ աղերսներ չունեցող լուրերը:
Իրականում Կապան քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցում առկա նյութատեխնիկական և կադրային բազայի հիման վրա նախատեսվում էր ռուսերեն լեզվով խորացված դասընթացների կազմակերպում, չնայած այն բանին, որ ՌԴ դեսպանի հետ քննարկումների ժամանակ խոսվել էր ռուսերեն լեզվով դասավանդմամբ գիմազիա հիմնելու հնարավորությունների և նկատառումների մասին:
Ղեկավարվելով ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրության ընձեռած հնարավորություններով, որոշվեց հայրենիք վերադարձած այն երեխաների համար, ովքեր ունեն լեզվական խնդիրներ հետագա ուսումը շարունակելու համար, ստեղծել այնպիսի պայմաններ, որը թույլ կտա առանց մեծ դժվարությունների ինտեգրվել գործող ուսումնական գործընթացներին:
Խնդիրն արդիական է նաև նրանով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 24.11.2010թ. N-1640-Ն հրամանի համաձայն ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում  /դասարաններում/ սովորած հայորդիները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում, ինչը երեխայի ուսման որակի և առաջադիմության կարևոր նախապայմաններից մեկն է:
Մենք նպատակ ունենք ՌԴ և նախկին խորհրդային միության այլ հանրապետություններից մայր հայրենիք վերադարձած յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի հետագա ուսումնառության համար անել այն ինչ պարտավոր և կոչված ենք անելու:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04