Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատասխան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ուղղված հարցմանը

30.08.2011

Կապանում ռուսական դպրոց բացելու մասին հոդվածի վերաբերյալ մեր պարզաբանման առնչությամբ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ուղղված հարցին ի պատասխան` հայտնվում է հետևյալը.
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լ. Հարությունյանը մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության իր ելույթում, իրոք, սխալմամբ օգտագործել է նախկինում շրջանառության մեջ եղած “ռուսական գիմնազիա” արտահայտությունը, ինչը արդարացիորեն թյուրըմբռնումների տեղիք է տվել:
Ձեր մեջբերած համատեքստից իսկ երևում է, որ խոսքն ընդամենը վերաբերում է ուսումնական պրոցեսի շրջանակներում հայկական դպրոցում ռուսերենի խորացված ուսուցմանը, ինչը չի արգելվում ՀՀ օրենսդրությամբ և ինչի մասին նշել էինք մեր պարզաբանման մեջ:
Այլապես ստացվում է, որ ռուսական գիմանազիայում նախատեսվում է ռուսերենի խորացված ուսուցում` 1-4 դասարաններում, իսկ սկսած 5-րդ դասարանից` ռուսական դասարանների առկայության հնարավորություն, ինչը, ընդունեք, մեղմ ասած տրամաբանական չէ:
Չմերժելով հանդերձ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կողմից թյուրիմացաբար այդ տերմինը օգտագործելու փաստը` անհրաժեշտ ենք համարում նշել, որ խոսքը բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացվելիք գործընթացների մասին է:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39