Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների ընդունելություն
31.08.2011
2011թ. օգոստոսի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելության համար նախապես դիմել էր 44 քաղաքացի, մասնակցեց 29-ը։
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 24, աշխատանքի տեղավորման` մեկ, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ երկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության ուղեգիր հատկացնելու` մեկ և անձնական բնույթի խնդրով` մեկ քաղաքացի։
Դրամական օգնության համար դիմած 24 քաղաքացիներից 11-ին տրվեց դրական պատասխան։
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելությանը մասնակցած 1 քաղաքացի վերցվել է հաշվառման և միջնորդություն կներկայացվի համապատասխան կազմակերպություններ,իսկ բնակարանով ապահովելու խնդրանքով դիմած 2 քաղաքացիների դիմումները ընթացքի մեջ են` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության ուղեգիր հատկացնելու խնդրանքով դիմած քաղաքացու խնդրանքին:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվեց անձնական բնույթի խնդրով դիմած քաղաքացու դիմումի վերաբերյալ կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություն: