Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2011

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ,

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Այս օրը սիրելի է բոլորի համար, քանզի հայ ժողովուրդը միշտ էլ կարևորել է գիտելիքը, և որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել է գերակա նպատակ:
Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր ուսումնական հաստատությունների շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Թող տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկիցը լինի կրթության բոլոր աստիճաններում:
Միանալով դպրոցի և ուսումնառության զարգացմանը միտված ձեր բոլոր ջանքերին, սիրելի ուսուցիչներ, վստահ եմ, որ շնորհիվ ձեզ, նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած և արդյունավետ` ի նպաստ այսօրվա և վաղվա Հայաստանն ու Սյունիքը կերտող քաղաքացու ձևավորման ու ինքնահաստատման ուղու ընտրության:
Թող, որ այս ուսումնական տարին լինի ավելի արգասաբեր ու նոր հաջողություններ բերի մեր աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին:
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53