Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը
01.09.2011
Օգոստոսի 31-ին Քաջարանում ավարտվեց օգոստոսի 18-ին մեկնարկած ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը, որի կազմակերպիչը ՀՀ շախմատի ֆեդերացիան էր: 8,5 միավորով մրցաշարի հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են միջազգային գրոսմայստերներ Հրայր Սիմոնյանն ու Լևոն Բաբուջյանը:
Աղջիկներից միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը գրավեց 9-րդ հորիզոնականը: 1-3 տեղեր զբաղեցրած շախմատիստներն իրավունք ստացան մասնակցելու տղամարդկանց Հայաստանի 2012-ի թվականի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Իսկ 1-5-րդ տեղեր գրաված մասնակիցները ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից արժանացան դրամական պարգևների:
Մրցաշարի բոլոր 14 մասնակիցներին դրամական պարգևներ ու հուշանվերներ հանձնեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի, Քաջարանի և Մեղրիի քաղաքապետերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Հուշանվեր հանձնվեց նաև մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին:
Մրցաշարի փակման հանդիսությունը Քաջարանի մշակույթի կենտրոնում ավարտվեց Կապանի արվեստի քոլեջի նախաձեռնությամբ կազմակերպված դասական համերգով: