Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավաստագիր է ստացել Սյունիքի դպրոցների 78 տնօրեն և 30 ուսուցիչ

06.09.2011

Անցած ուստարում հանրակրթական դպրոցների ղեկավարման իրավունք ստանալու համար կազմակերպված դասընթացներին և հավաստագիր ստանալու նպատակով անցկացված գրավոր և բանավոր քննություններին Սյունիքի մարզից մասնակիցների արդյունքները գոհացուցիչ են: Ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տրամադրած տվյալների՝ մարզի դպրոցների 90 տնօրեններից հավաստագիր է ստացել 78-ը: Քննությունները հաջող հաղթահարել և հավաստագրի է արժանացել նաև 30 ուսուցիչ: Անհաջող արդյունքներ Է ցուցաբերել 6 տնօրեն: Եվս 6 տնօրեն չի մասնակցել մրցույթին: Նրանց մեջ կան նաև թոշակառուներ:
2011թ առաջին կիսամյակի ընթացքում տարբեր առարկաներից վերապատրաստվել են մարզի 1524 ուսուցիչ և դաստիարակ: Նախապատրաստական աշխատանքներ են կատարվել ուսուցիչների ատեստավորման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Արդեն ՀՀ ԿԳ նախարարություն է ներկայացվել ատեստավորվող ուսուցիչների անվանացանկը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03