Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ` Սյունիքի մարզում

21.09.2011

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկեցին քաղաքում տեղակայված N զորամասում կազմակերպված զինվորական շքերթով: Շնորհավորանքի խոսք ասացին և զինվորներին անամպ երկինք ու բարի ծառայություն մաղթեցին զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արտակ Խումարյանը, առաջին բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Համբարձումյանը, զորամասի շտաբի պետ Կարեն Սեդրակյանը և ուրիշներ:
Անկախության 20-ամյակի առիթով ՀՀ ՊՆ մեդալներով պարգևատրվեցին զորամասի մի շարք բարձրաստիճան և շարքային զինծառայողներ, պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան գոյամարտի վետերաններին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին, Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանին, այլոց:
Տոնական միջոցառումները Կապանում շարունակվեցին մարզպետարանին հարակից Գ. Նժդեհի անվան հրապարակում' փողային նվագախմբի ելույթով, որից հետո հրապարակում զորավարժություններով ցուցադրական ելույթ ունեցավ N զորամասի հետախուզական վաշտը: Այնուհետև կազմակերպվեց երթ' Բաղաբուրջի հուշահամալիր: Այստեղ ծաղիկներ դրվեցին Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի շիրիմներին: Իսկ Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր առաջնորդ Գալուստ վարդապետ Դարբինյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Միաժամանակ Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բացօթյա դահլիճում կազմակերպվել էր մանկական համերգ: Իսկ քաղաքի մարզադպրոցում անցկացվեց մարզական փառատոն, որի ընթացքում մարզադպրոցի սաների միջև անցկացվեցին կշռաքարի բարձրացման, շախմատի, ըմբշամարտի, բազկամարտի և մինի-ֆուտբոլի մրցումներ: Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նաև հանդիպում' անկախության սերնդի ներկայացուցիչների հետ: 1991թ.-ից մինչ այսօր սեպտեմբերի 21-ին ծնվածների հետ հանդիպեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, որոնց կողմից հանձնվեցին նվերներ:
Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական միջոցառումները Կապանում շարունակվեցին քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ անցկացվեց հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն:
Նիստին մասնակցում էր նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միասին սյունեցիներին հանձնեց պետական պարգևները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվեցին «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ գործադիր տնօրեն Համլետ Ալեքսանյանը, «Մեղրիի պահածոների գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Գրիշա Գրիգորյանը, Բռնակոթ, Խնձորեսկ, Հարթաշեն համայնքների ղեկավարներ Ատոմ Առաքելյանը, Սերյոժա Հայրապետյանը, Ազատ Ղուկասյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր էներգետիկ Արտակ Ավետիսյանը, ընկերության լեռնային արտադրամասի հորատող հաստոցի մեքենավար Արայիկ Հարությունյանը: Արվեստի և մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվեց Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվեցին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Թադևոսյանը, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանը, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժքույր Գալյա Խաչատրյանը: Կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի, երիտասարդ սերնդի կրթման և դաստիարակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վաստակավոր մանկավարժի կոչում շնորհվեց Արծվանիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարո Անդրեասյանին, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Սվետլանա Ավագյանին, հայրենի արվեստի և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհվեց Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Սերժիկ Սայունցին: ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգևատրվեց Ագարակ գյուղական համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարտիրոսյանը:
Նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից շնորհակալագրերի արժանացան ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարժության պետ Արշակ Ուստաբաշյանը, Կապանի թիվ 9 ավագ դպրոցի ուսուցչուհի Էմմա Առաքելյանը, Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լարիսա Հայրապետյանը:
Հանդիսավոր նիստն ավարտվեց տոնական համերգով' մայրաքաղաքից ժամանած երաժշտական կատարողների մասնակցությամբ:
Տոնական երեկոն Կապանում ավարտվեց մեծ հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03