Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների ընդունելություն
27.09.2011
2011թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 57 քաղաքացի, մասնակցեց 27-ը։
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 18, աշխատանքի տեղավորման` վեց, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ մեկ, կենսաթոշակի վերականգնման` 1, ռմբակոծությունից տուժած շենքի փոխհատուցման գումարի համար` 1: Դրամական օգնության համար դիմած 18 քաղաքացիներից 6-ին տրվեց դրական պատասխան։
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելությանը մասնակցած 6 քաղաքացների դիմումները վերցվել են հաշվառման, բնակարանով ապահովելու խնդրանքով դիմած 1 քաղաքացու դիմումը ընթացքի մեջ է` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ Ընթացք է տրվել կենսաթոշակի վերականգնման հարցով դիմած քաղաքացու խնդրանքին, ինչպես նաև ռմբակոծությունից տուժած շենքի փոխհատուցման գումարի մասին դիմած քաղաքացու դիմումի ուսումնասիրությանը: