Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի համայնքներում արձանագրվել է սեփական եկամուտների հավաքագրման աճ

18.10.2011

Այս տարվա անցած 9 ամիսներին Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 83,5 տոկոսի չափով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 11,2 տոկոսով կամ 64580.8 հազար դրամով:
Ըստ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության տեղեկատվության, աճել են գույքահարկի և համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարների հավաքագրման ցուցանիշները` համապատասխանաբար 21,4 և 20,5 տոկոսներով: Հողի հարկի գանձումները անցած 9 ամիսներին իրականացվել են 100 տոկոսով:
Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները նրանց կողմից արդյունավետ իրականացնելու նպատակով, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ու հողաշինության և հողօգտագործման բաժնի պատասխանատուներն այս օրերին մարզի տարածաշրջաններում կազմակերպում են հանդիպումներ համայնքների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան պատասխանատուների հետ, քննարկում համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, համայնքային ծառայության կազմակերպման, ինչպես նաև համայնքների ղեկավարների աշխատակազմերի ու մարզպետարանի աշխատակազմի միջև էլեկտրոնային կապի անխափան աշխատանքի ապահովմանն առնչվող հարցեր: Այդ խնդիրների լուծման նպատակով' մարզպետարանի աշխատակիցները համայնքներին ցուցաբերում են մեթոդական և խորհրդատվական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:33:47