Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարզաբանում հրապարակման վերաբերյալ
18.10.2011
Անդրադառնալով “Հրապարակ” օրաթերթում հոկտեմբերի 18-ի հրապարակումներից մեկին, որում մասնավորապես ասված է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բուժհետազոտություն է անցել Մոսկվայում, նշենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում :
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ չունի և նման բուժհետազոտության անհրաժեշտություն չկա:
Մարզպետը ՌԴ մայրաքաղաք է մեկնել ոչ աշխատանքային օրերին, որի նպատակը մեկն է եղել` գործնական հանդիպումների միջոցով խթանել մարզի զարգացման ծրագրերի իրականացումը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին