Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում գործազրկության մակարդակը նվազել է
19.10.2011
Վերջին տարիներին Սյունիքի մարզում շարունակում է նվազել գրանցված գործազուրկների թիվը: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալներով' այս տարվա անցած 9 ամիսներին գործազրկության մակարդակը 9 տոկոս է' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,1 տոկոսի փոխարեն: Մարզում աշխատանք է փնտրում 6457 մարդ' 1176-ով պակաս, քան նախորդ տարվա 9 ամիսներին: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 մարդ, նպաստ է ստանում 120 գործազուրկ: Մասնագիտական ուսուցման դասընթացներ են կազմակերպվում աշխատանք փնտրող 31 քաղաքացիների համար, որոնցից 26-ն արդեն տեղավորվել են աշխատանքի:
Սյունիքում գործազրկության մակարդակը բարձր է հատկապես Կապանի և Գորիսի տարածաշրջաններում: Գործազուրկների ճնշող մասը շարունակում են մնալ միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթությամբ, միջին տարիքի կանայք: