Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավագ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքի մեջ է

20.10.2011

Մարզկենտրոն Կապանում' այս տարվա հուլիսին փլված թիվ 2 ավագ դպրոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տեղեկատվության, մասնագետների կողմից որոշվել է շինարարությունն իրականացնել դպրոցի նախկին շենքի ետնամասում' սպորտ-հրապարակի տեղում:
Հին, փլված չորսհարկանի շենքի փոխարեն կկառուցվի եռահարկ նոր դպրոց:
Շինարարական աշխատանքների նպատակով այս տարվա համար ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 180 մլն դրամ:
Այժմ շինարարների կողմից աստիճանաբար քանդվում է հին շենքը, որի պատճառով փակ է դպրոցի հարակից փողոցը թե' մեքենաների և թե' հետիոտի համար:
Ներկայում ավագ դպրոցի աշակերտների ուսուցումն իրականցվում է Կապանի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցներում, իսկ տարրական դասարանների ուսուցումը' Կապանի նախկին լուսատեխնիկական գործարանի մասնաշենքում:
Մասնագետների կարծիքով նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները կտևի մոտ 15 ամիս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02