Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են

27.10.2011

Սյունիքում հոկտեմբերի 26-ի կեսօրից հետո տեղացող առաջին ձյան տեղումները շարունակվում են մինչ այսօր:
Չնայած ձյան առատ տեղումներին`մարզի բոլոր ճանապարհները երթևեկելի են: Ըստ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տեղեկատվության՝ Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող ճանապարհահատվածը սպասարկող ճանապարհաշինական ձեռնարկությունների կողմից աշխատանքներ են տարվում` մայրուղին բաց և երթևեկելի դարձնելու ուղղությամբ:
Ողջ գիշեր Մեղրու լեռնանցքում աշխատել են ձնամաքրող մեքենաները, ճանապարհը անընդհատ մաքրվում է ձնից, մշակվում աղով և ավազով:
Տեխնիկայի օգնությամբ պարբերաբար ձնից մաքրվում են նաև Կապան-Գորիս-Սիսիան, Գորիս-Հալիձոր, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածները, այն ևս երթևեկելի է, սակայն վարորդներից պահանջվում է զգուշություն' շարունակվող առատ տեղումների պատճառով: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02