Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԻՄ հերթական ընտրություններ մարզի համայնքներում
03.11.2011
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սյունիքի մարզում կանցկացվեն դեկտեմբերի 18-ին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 2011թ. հոկտեմբերի 24-ի N 184-Ա որոշմամբ, այդ օրը ՏԻՄ ընտրություններ են նշանակվել մարզի հինգ գյուղական համայնքներում:
Մարզի Չափնի, Աշոտավան և Վաղատուր գյուղական համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ Ալվանք և Նժդեհ գյուղական համայնքներում' ավագանու ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանվել է նոյեմբերի 13-18-ը:
Համայնքների նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունները կստանձնեն եկող տարվա հունվարի 24-ից: