Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են, որոշ հատվածներ` դժվարանցանելի

08.11.2011

Նոյեմբերի 7-ից սկսված ձյան առատ տեղումները Սյունիքի մարզում դադարել են նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով մարզի որոշ ճանապարհահատվածներ դարձել են դժվարանցանելի:
Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան հատվածները, որոնք անցնում են բարձր լեռնային տարածքներով և անտառի միջով, երթևեկելի, բայց դժվարանցանելի են, չնայած ճանապարհը գիշերվա ընթացքում մաքրվել է ձնից, մշակվել աղով ու ավազով:
Երթևեկելի են նաև Գորիս-Լաչին միջպետական և Գորիսից դեպի ճոպանուղի տանող ճանապարհները:
Մեղրու լեռնանցքում ևս ողջ գիշեր ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է քամիով: ճամփեզրին ձյան շերտի հաստությունը հասնում է 18-20 սմ-ի: Այս հատվածը ևս մաքրված է և երթևեկելի է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37