Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցանակաբաշխություն Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում

10.11.2011

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 10-ին` Մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետներ, համայնքների ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ:
Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները հանձնել է անձամբ կառավարության ղեկավարը:
“Հայաստանի համայնքների միության” վարչության որոշմամբ, Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման և անձնական ու նշանակալից ներդրման համար, Հայաստանի համայնքների միության անվանական ամենամյա ոսկյա հուշամեդալով Սյունիքի մարզից պարգևատրվեցին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Մուցք համայնքի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը և Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և "Հայաստանի համայնքների միության" կողմից համատեղ անցկացվող "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից:
Մրցանակաբաշխության նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունը նաև ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է:
ՏԻՄ 15-ամյակի միջոցառումներն ամփոփվեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված տոնական երեկոյով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53