Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևներ ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ

11.11.2011

Նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման օրը, ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ոլորտի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման, 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, Ազգային ժողովի Պատվո մեդալի և Աժ պատվոգրի են արժանացել համակարգի մոտ 60 ներկայացուցիչներ, մասնավորապես Սյունիքի մարզից Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանացան Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը և Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, իսկ Աժ պատվոգրի են արժանացել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ու Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ներկաներին և ի դեմս նրանց` համակարգի բոլոր աշխատողներին` մաղթելով առողջություն, բարեկեցություն ու հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36