Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյա հոբելյանին

16.11.2011

Նոյեմբերի 16-ին Կապանի մշակույթի կենտրոնում հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը: Այն մաս է կազմում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ընթացիկ տարում իրականացված և դեռ իրականացվելիք տարաբնույթ միջոցառումների:
Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուները:
Հոբելյանական հանդիսությանը մարզի համայնքների բնակիչներին, ավագանիների անդամներին, համայնքի ղեկավարներին ու վերջիններիս աշխատակազմերի աշխատակիցներին շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Մարզպետն իր խոսքում կարևորեց նորանկախ պետականության կայացման գործում, ինչպես նաև առկա ներքին և արտաքին մարտահրավերների պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը, ընդգծելով այն իրողությունը, որ նրանց արդյունավետ գործունեությունից է կախված ոչ միայն տվյալ համայնքի զարգացումը, այլև ընդհանրական առումով նաև երկրի զարգացումը:
Այնուհետև ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով պարգևատրեց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին' Հայաստանի Հանրապետության հարավ-արևվելյան սահմանների և Արցախի պաշտպանության գործում ունեցած ակտիվ մասնակցության համար, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հոբելյանական հանդիսությանը շնորհավորանքի խոսք հղեցին Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, ավագանու անդամներ, տարբեր ոլորտների պատասխանատուներ:
Հանդիսության պաշտոնական մասին հաջորդեց տոնական համերգ` մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02