Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա առթիվ
17.11.2011
Սիրելի ուսանողներ,
Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում ձեզ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Ցանկացած պետության զարգացման ու հասարակական առաջընթացին, գրեթե բոլոր բնագավառներում, իր ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումն ունի ուսանողությունը. վստահաբար կարող ենք ասել` այդպես է նաև մեզ մոտ:
Այսօր, մեր հանրային կյանքում չկա որևէ ոլորտ` մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն ուսանողության հետ կամ չհուզեն նրան:
Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում ստեղծված, սերնդեսերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության շարժիչ ուժը` այսօր ձեզ է վերապահված մեր երկրի կայուն զարգացման և ազատ, հզոր ու ժողովրդավարական պետության կառուցման առաջամարտիկի առաքելությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ` ցանկանում եմ, որ առավել պատասխանատվությամբ մասնակցեք մեր երկրի ու մեր մարզի գիտակրթական ու հասարակական գործընթացներին և ձեզ բնորոշ լավատեսությամբ ու եռանդով համախմբեք ոչ միայն երիտասարդությանը, այլև ողջ հասարակությանը:
Լավագույն բարեմաղթանքներով` ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան