Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

30.11.2011

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիների հերթական ընդունելությունը ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ նոյեմբերի 29-ին` Կապան քաղաքում:
Ընդունելության համար նախապես դիմել էր 36 քաղաքացի, ընդունելությանը մասնակցեց 24 քաղաքացի։
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 11, աշխատանքի տեղավորման՝ 3, նպաստը վերականգնելու խնդրանքով՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով՝ 4, հրդեհված բնակարանը վերանորոգելու աջակցության խնդրանքով՝ 1, հարևանի անօրինական շինարարության հարցով՝1, վառելափայտով ապահովելու խնդրանքով՝ 1, արհեստանոցի համար տարածք հատկացնելու խնդրանքով՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 11 քաղաքացիներից 11-ին տրվել է դրական պատասխան:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած 3 քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:
Նպաստը վերականգնելու խնդրանքով դիմած 2 քաղաքացիներից մեկի խնդրանքը բավարարվել է, մեկի խնդրանքը մերժվել է:
Պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմած 4 քաղաքացու դիմումներին ընթացք է տրվել:
Հարևանի անօրինական շինարարության և արհեստանոցի համար տարածք հատկացնելու խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումները հասցեագրվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ ընթացք տալու համար:
Վառելափայտով ապահովելու խնդրանքով դիմած քաղաքացու դիմումը վերցվել է հաշվառման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36