Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի այցելությունը Գորիսի տարածաշրջանի համայնքներ

01.12.2011

Այսօր Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Գորիսի տարածաշրջանի Խնածախ, Տեղ, Կորնիձոր, Վաղատուր, Խոզնավար, Քարաշեն գյուղական համայնքներ` մոտիկից ծանոթանալու բնակչությանը հուզող հարցերին և հնարավորինս ընթացք տալու բարձրացված խնդիրների լուծմանը:
Համայնքներում բնակիչների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին համայնքնային նշանակության խնդիրներին՝ խմելու և ոռոգման ջրի ցանցերի վերանորոգմանը, գազիֆիկացմանը, դպրոցական շենքերի, բուժամբուլատորիաների նորոգումներին, ճանապարհաշինությանը, տրանսպորտային փոխադրումներին և այլն:
Մարզպետը մեկ առ մեկ անդրադարձավ նշված խնդիրներին, տեղեկացնելով, թե որտեղ ինչ ծրագրեր են իրականացվում ներկայումս, կամ առաջիկայում ինչպիսիք են նախատեսված:
Անդրադառնալով բարձրացված հարցերին` մարզպետը տեղեկացրեց նաև, որ կառավարության կողմից համայնքներին հատկացվելու են պարարտանյութ, դիզվառելիք, սերմացու: Միևնույն ժամանակ մարզպետը երիտասարդ ընտանիքներին հորդորեց զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ` խոստանալով հնարավորինս աջակցել:
Եղան նաև անձնական խնդիրներին վերաբերող դիմումներ, որոնց պատասխանները տրվեցին տեղում:
Շարունակվում են մարզպետի հանդիպումները մարզի համայնքների բնակիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02