Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում` “168 ժամ” թերթի մի հրապարակման վերաբերյալ

01.12.2011

Հայտնում ենք, որ “168 ժամ” թերթի ս/թ դեկտեմբերի 1-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը հողեր է զավթում” վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներում ևս, հորինված է, ուղղակի զրպարտություն և զուրկ որևէ հիմքից:
Թերթի “աղբյուրները” ինչ-ինչ նպատակներով կամ հնարավոր է որևէ մեկի պատվերով հրամցրել են բացարձակապես կեղծ և շինծու տեղեկություններ:
Մեր որակումների հավաստիության մեջ համոզվելու համար, առաջարկում ենք մերկապարանոց պնդումների փոխարեն, ներկայացնել փաստեր, ապացույցներ` հաստատելու թերթի “աղբյուրների” տեղեկությունները Տաթևի ճոպանուղու հարակից տարածքներում հողերի յուրացման վերաբերյալ կամ հերքելու այն և ներողություն խնդրելու կասկածելի “աղբյուրներից” ստացված մտացածին տեղեկությունների հիման վրա մարդու արժանապատվությունը վիրավորելու համար:
Ձեզ օժանդակելու նպատակով, հայտնում ենք ի գիտություն, որ ճոպանողու հարակից տարածքները ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի N 728-Ն որոշմամբ սահմանվել են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներ և նշված տարածքներում հողհատկացման գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի “Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին” N 792-Ն որոշման դրույթներին համապատասխան:
Վերստին հավաստում ենք, որ հոդվածում բերված “փաստերը” իրականության հետ աղերսներ չունեն, ընդամենը միտված են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարկաբեկմանը:
 

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

01 դեկտեմբերի 2011թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53