Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2011
Այսօր առավոտյան Սյունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները` մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Վերջիններս` քաղաքապետարանի աշխատակիցների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Երկրաշարժի զոհերի հիշատակի ու հարգանքի միջոցառումներ տեղի ունեցան նաեւ մարզի Մեղրի, Քաջարան, Գորիս եւ Սիսիան քաղաքային համայնքներում: