Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Սիսիանի տարածաշրջանում
08.12.2011
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին Սիսիանի տարածաշրջանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեց 17 քաղաքացի:
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմեց 13, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով՝ 2, նպաստի վերականգնման խնդրանքով՝ 1, բնակարանի վերանորոգման համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 13 քաղաքացիներին տրվեց դրական պատասխան: Բավարարվեց նաև պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերելու համար դիմած 2 քաղաքացիների խնդրանքը:
Բավարարվել է նաև բնակարանի վերանորոգման համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմած քաղաքացու դիմումը, մերժվել` նպատի վերականգնման խնդրանքով դիմած քաղաքացու դիմումը: