Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին

23.12.2011

Սյունիքի մարզում սկսվել է ՀՀ կառավարության կողմից որպես հումանիտար օգնություն հատկացված արևածաղկի ձեթի բաշխումը մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին` յուրաքանչյուրին 3 շիշ: Այն իրականացվում է Սյունիքի մարզպետարանի հսկողությամբ` սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների կողմից:
ՀՀ կառավարության որոշմամբ` սոցիալական աջակցություն կցուցաբերվի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության զրո միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին: Որպես սոցիալական աջակցություն` այդ ընտանիքներին կտրվի երեքական շիշ արևածաղկի ձեթ:
Մարզում հումանիտար օգնությունից կօգտվեն 4309 ընտանիք, որոնցից 1310-ը` Կապանի, 1977-ը` Գորիսի, 702-ը` Սիսիանի, 320-ը` Մեղրիի տարածաշրջաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47